«Խոսրովի անտառ» պետական արգելոցը խմբային շահերի առարկա՞
Վերջին լուրեր
Ըստ ՀՀ բնապահպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրների՝ «վերևներից» նախարարությանը հրահանգել են «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի փոխտնօրեն նշանակել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի «մարդկանցից», ով հետագայում կզբաղեցնի նաև արգելոցի տնօրենի պաշտոնը։ Հիշեցնենք, որ ներկայումս «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է Հ. Թամազյանը, որը նույնպես ԱԺ նախագահի «մարդն է»։
Դրա մասին է վկայում նաև այն փաստը, որ երբ նրա պաշտոնավարման շրջանում արգելոցի տարածքում հայտնաբերվեցին բեզոարյան այծի, կովկասյան արջի և նապաստակի որսագողության դեպքերը, նա ոչ միայն չհեռացվեց պաշտոնից, այլև նրա փոխարեն հեռացվեց այդ ժամանակ արձակուրդում գտնվող արգելոցի տնօրեն Վ. Բարսեղյանը։ Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը և նրա շրջապատի մարդիկ ցանկանում են ամբողջովին իրենց հսկողության տակ վերցնել պետական արգելոցը։
Կարելի է գուշակել, թե ինչ նպատակներով է դա արվելու, եթե հաշվի առնենք, որ պետական արգելոցի «Գիլան» կոչվող հատվածում «Հովազաձոր» ՍՊԸ-ի կողմից կառուցված շինությունը, ըստ հավաստի աղբյուրների, նույնպես պատկանում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մերձավորներին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)