Հնարավոր չէ այս եղանակին եղևնի տեղափոխել. նախարարություն (լուսանկարը հակառակն է ապացուցում)
Վերջին լուրեր
Ինչպես գրում է shamshyan.com–ը, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երևանի Տերյան փողոցում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն ականատես է եղել, թե ինչպես են բեռնատար մակնիշի 21 ԼՏ 244 համարանիշի ավտոմեքենայով տեղափոխում մոտ 10-15 մ երկարությամբ արմատախիլ արված արծաթափայլ եղևնի:
Հավաքվածները, տեսնելով եղևնին, դառը կատակում էին՝ «հետաքրքիր է, ո՞ր օլիգարխի կամ պաշտոնյայի դղյակն է զարդարելու եղևնին»: Իսկ բնապահպանության նախարարության մասնագետներից Գ. Շամշյանին հայտնել են, որ հնարավոր չէ այս եղանակին եղևնի տեղափոխել, այն էլ՝ արծաթափայլ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)