«Շախտյոր»-ը պարտության մատնեց Չեմպիոնների լիգայի հաղթողին
Վերջին լուրեր
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակներում Դոնեցկի «Շախտյոր»-ը «Դոմբաս Արենա» մարզադաշտում հյուրընկալեց մրցաշարի գործող չեմպիոններին՝ «Չելսի»–ի ֆուտբոլիստներին:
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2-1 հաշվով: Առաջին խաղակեսում միակ գոլը գրանցվեց 3-րդ րոպեին. գոլի հեղինակ դարձավ Ալեքս Տեյշեյրան: Երկրորդ խաղակեսի 52-րդ րոպեին Պետեր Չեխի պաշտպանած դարպասը երկրորդ գնդակն ուղարկեց Ֆերնանդինյոն: Հանդիպման վերջնամասում՝ 88-րդ րոպեին, Դի Մատեոյի սաներին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը. գոլն իր հաշվին գրանցեց Օսկարը:
Նշենք, որ Հենրիկ Մխիթարյանը հանդիպման ընթացքում մի քանի անգամ անհանգստացրեց Պետեր Չեխին, սակայն վերջինիս պաշտպանած դարպասը հայ ֆուտբոլիստին գրավել չհաջողվեց:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)