Տարոն Մարգարյանը չի խառնվում
Վերջին լուրեր
«Դվին» հյուրանոցի տարածքում գտնվող «Լեռնապար» խմբաքանդակը դեռ չի գտել իր հանգրվանը: «Մի քանի տեղ առաջարկվել է եւ տարբեր պատճառներով խոչընդոտներ են առաջացել»,- «Ա1+»-ին հայտնել է քանդակի հեղինակ Տիգրան Արզումանյանը:
Նա կարծում է, որ քանդակը պետք է տեղադրել Գլխավոր պողոտայի սկզբնամասում.«Հետո պարզվեց, որ արենդայով սեփականատերեր կան, որ վաղը մյուս օր կարող է սրճարաններ տեղադրեն եւ հետո այդ քանդակը սրճարանների հետ անհամատեղելի է»:
Քանդակագործն համաձայն է, որ «Լեռնապար» տեղադրվի նույնիսկ քաղաքի ոչ կենտրոնական հատվածներում:
Նրան ավելի շատ ցավ է պատճառում այն փաստը, որ Երեւանի այցեքարտը համարվող քանդակը բացի իրենից որեւէ մեկին չի հետաքրրքում, իսկ նոր սերունդը նույնիսկ դրա գոյության մասին չգիտի.
«Ոնց որ տանես մարդկանցից պահես, քանդակը մեր քաղաքի համար 10 տարուց ավելի է, գոյություն չունի»:
«Լեռնապարի» հեղինակի հետ համամիտ է նաեւ Երեւանի ավագանու անդամ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանը:
Նա այսօր եւս մեկ անգամ փոխանցեց քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսքը' Լեռնապարի ճակատագրի վերաբերյալ:
«Ասաց ես չեմ խառնվում, ասեց դուք տեղը որոշեք, մենք որոշումը կայացնենք եւ տեղափոխենք», - նշեց նա:
A1plus.am


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)