«Հայկական ժամանակ». Սերժ Սարգսյանը միշտ էլ մտածել է
Վերջին լուրեր
Շաբաթ օրը ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն Աղվերանում կազմակերպված սեմինարի ժամանակ սենսացիոն բացահայտում է արել՝պատասխանելով մի հարցի, որը արդեն երկու ամիս է, ինչ տանջում է հայ հանրությանը: Սերժ Սարգսյանի՝ առողջապահության ոլորտին առնչվող խորհրդակցության ժամանակ շոշափված թեմաները հիշեցնելով, «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը հարցրել է նախարարին. «Ի՞նչն է պատճառը, ըստ ձեզ, որ Ս. Սարգսյանը դրա մասին խոսում է միայն հիմա»: «Բայց դրա մասին կարծեմ թե ինքը միշտ էլ մտածել է»,- ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ նշված խորհրդակցության ժամանակ Ս. Սարգսյանը խոսում էր այն մասին, որ բուժհիմնարկները դեղերը ձեռք են բերում շուկայականից մի քանի անգամ թանկ, և ընդհանրապես' առողջապահության ոլորտում առկա վիճակը խայտառակ որակեց:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)