«Հրապարակ». Մնում է «քվորում» ապահովեն
Վերջին լուրեր
Երեկվա Աժ նիստի կարևորագոյն հարցերից մեկի՝ «Հանրակրթության մասին» օրենքի փաթեթի քննարկումը, որը ներկայացնելու համար ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երկու օր անցկացրեց պառլամենտում, անցավ դատարկ դահլիճում: Ըստ «Հրապարակ»-ի՝ ներկա պատգամավորների թիվը չէր գերազանցում 2 տասնյակը, ընդ որում, տևական ժամանակ ԲՀԿ պատգամավորների թիվը՝ 9-ը, գերազանցում էր ՀՀԿ պատգամավորների 7 թիվը: Հակառակ դրան, Աժ ողջ ղեկավարությունը՝ խոսնակ, երկու փոխխոսնակներ, իրենց տեղում պարտաճանաչ նստած, հարգանքի տուրք էին մատուցում կուսակից նախարարին: Քննարկման ավարտին Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը, կարևորելով հարցի ռազմավարական նշանակությունը, ներկա մի քանի պատգամավորին տեղեկացրեց, որ առաջիկայում այս առնչությամբ իրենք նաև խորհրդարանական լսումներ են կազմակերպելու: Մնում է «քվորում» ապահովեն:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)