Süddeutsche Zeitung. Հունաստանը 2 տարի ավել ժամկետ կունենա պարտքը մարելու համար
Վերջին լուրեր
Ժամանակը Հունաստանի համար շատ սուղ է. նոյեմբերի կեսին Հունաստանին սպառնում է լիակատար սնանկացում. գրում է Süddeutsche Zeitung–ը: Երկիրը ստեղծված ճգնաժամից փրկելու համար օգնության ձեռք են մեկնում միջազգային կրեդիտորները, որոնք ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ելք են առաջարկում:
Հունաստանի կառավարությունը, ըստ թերթի հաղորդած տեղեկությունների, 2 տարի ավել ժամանակ է ունենալու միջազգային կազմակերպություններին իր պարտքերը մարելու և քայքայված տնտեսությունը վերականգնելու համար: Հունաստանը 2014-ի փոխարեն այժմ մինչև 2016թ. ժամանակ ունի իր նոր պարտքերը մարելու համար:
Ինչպես հունական կառավարության շրջանակներից հաղորդում է Deutsche Presse-Agenture-ը, այդ նախագիծը քննարկման է դրվել: Ժամկետների երկարաձգման պայմանները դեռևս կուսումնասիրվեն: Այդ հարցի շուրջ դեռևս սպասվում է «Troika»-ի (եռյակ), որի կազմում են Եվրամիությունը, Արժույթի միջազգային հիմնադրամը և Եվրոպական Կենտրոնական բանկը, զեկույցի հրապարակումը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)