Ներում է շնորհվել Վրաստանի առաջին նախագահի որդուն
Վերջին լուրեր
Վրաստանի նախագահը ներում է շնորհել Վրաստանի առաջին նախագահի որդուն՝ Ցոթնե Գամսախուրդիային. հաղորդում է Грузия-Online: Ինչպես հաղորդում է Վրաստանի պատրիարքությունը, ներումը շնորհվել է նրա առողջական վիճակի վատթարացման հանգամանքով պայմանավորված, Վրաստանի կաթողիկոս Իլյա 2-րդի միջնորդության շնորհիվ: Ցոթնեն բանտում վարակվել է հեպատիտ C-ով, որի բուժման համար պահանջվում է երկարատև ու հետևողական բուժում:
Ցոթնե Գամսախուրդիան ձերբակալվել էր 2009թ. հոկտեմբերի 27-ին: Նրան մեղադրում էին իր հարևան Դավիդ Բաջելիձեին հրազենային վնասվածք հասցնելու մեջ: Մեղադրյալը ժխտում էր իր մեղքը և իրեն քաղբանտարկյալ էր համարում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)