Այսօր կկայանա «Հարսնաքարի» գործով հերթական դատական նիստը
Վերջին լուրեր
Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ժամը 12-ին կկայանա «Հարսնաքարի» գործով հերթական դատական նիստը։
Նշենք, որ գործի դատավոր Դավիթ Հարությունյանը նախորդ նիստում որոշեց տուժողների փաստաբանների կողմից ներկայացված միջնորդության քննարկումը հետաձգել մինչև հաջորդ դատական նիստ:
Նախորդ դատական նիստի ընթացքում դատարանը մերժեց պաշտպանվող կողմի ներկայացուցիչների միջնորդությունը՝ մեղադրյալներին տեսա և լուսանկարահանելն արգելելու մասին, ինչպես նաև դատավարության մեղադրող և պաշտպանվող կողմերն իրենց դիրքորոշումները ներկայացրին տուժող կողմի ներկայացրած միջնորդությունների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ դատավարությունը նշանակվել է հուլիսի 17-ին նախկին ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում Հայրապետյանի թիկնազորի կողմից խոշտանգումների ենթարկված և հուլիսի 29-ի մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության գործով։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից