Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակում են գործել Գազայի հատվածի վրա
Վերջին լուրեր
Իսրայելի ռազմաօդային ուժերը, ի պատասխան նախօրդ օրը հնչած կրակոցների, այսօր առավոտյան պատասխան կրակ են բաց թողել Գազայի հատվածի վրա. հաղորդում է իսրայելական Zman-ը՝ հղում կատարելով տեղական հեռուստաընկերություններն:
Նախօրեին Գազայի հատվածում ընկել է 9 (որոշ տվյալներով՝ նաև 10) նռնականետ արկ: Դրան ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանական բանակի ռազմաօդային ուժերը հարձակում են գործել Գազայի հատվածի վրա: Իսրայելի պաշտպանական բանակի մամլո ծառայությունից հայտնում են, որ հարձակման մասնակից բոլոր անդմաները հետ են վերադարձել իրենց բազա: Պաղեստինյան կողմից զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
«Մենք հարձակում ենք գործել 3 խմբի վրա, որոնք հրթիռներ էին արձակել: Երկու անգամ հյուսիսում ժամը 22:00-00:00-ի սահմաններում, իսկ երրորդ խումբը Գազայի հարավային հատվածում՝ 5:00-ի սահմաններում: Գազայի հատվածում մենք հաշվել ենք 30 հարված»,-Риа Новости-ին հաղորդում են իսրայելական պաշտպանության բանակի մամլո ծառայությունից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)