Գրքի շնորհանդես Կանադայում
Վերջին լուրեր
Հոկտեմբերի 22-24-ը Կանադայում ՀՀ դեսպանության աջակցությամբ եւ Կանադայի Հայ դատի գրասենյակի կազմակերպմամբ Տորոնտո, Օտտավա եւ Մոնրեալ քաղաքներում տեղի ունեցավ Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» գրքի շնորհանդեսը: New York Times պարբերականի կողմից ամենավաճառվող (bestseller) ճանաչված պատմա-գեղարվեստական գիրքը պատմում է Հայոց ցեղասպանության մասին՝ կենտրոնանալով մեկ զույգի՝ Արմեն Պետրոսյանի և Էլիզաբեթ Էնդիկոտտի սիրո պատմության վրա:
Մայրաքաղաք Օտտավայում շնորհանդեսը կայացավ հոկտեմբերի 23-ին քաղաքի լավագույն՝ «Ռիդո» կենտրոնի «Chapters» գրախանութում:
Շնորհանդեսին ներկա գտնվող հյուրերին ուղղված իր խոսքում՝ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը ընդգծեց Հայոց ցեղասպանության ճանաչման եւ «ցեղասպանություն» երեւույթի դատապարտման կարեւորությունը՝ նման ոճրագործությունները հետագայում բացառելու նպատակով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)