«Ռեալը» չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը Ռոնալդուի հետ
Վերջին լուրեր
«Ռեալի» ղեկավարությունը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը Քրիշտիանու Ռոնալդուի հետ. տեղեկացնում է Sport.es-ը: Պորտուգալացու ընթացիկ պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2015-ին:Սակայն այս տարի նախատեսված նոր պայմանագիր ֆուտբոլիստին դեռ չի առաջարկվել: Մադրիդցիների ղեկավարությունը վախենում է, որ Ռոնալդուն մինչ 2015 թվականը կկորցնի իր ունակությունների մի մասը, մասնավարոպես վերաբերում է ֆուտբոլիստի արագությանը: Այդ իսկ պատճառով «Արքայական ակումբը» պատրաստ չէ պորտուգալացուն նոր պայմանագիր և ավելի բարձր աշխատավարձ առաջարկել:
Ռոնալդուն «Ռեալի» կազմում և Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 109 խաղ, հեղինակել՝ 121 գոլ: «Արքայական ակումբի»
կազմում ֆուտբոլիստն այլ մրցաշարերում միասին վերցրած անցկացրել է 156 խաղ, հեղինակել է 161 գոլ և կատարել 37 գոլային փոխանցում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)