«Բարսելոնան» հավասարվեց «Ռեալին» և «Մանչեսթեր Յունայթեդին»
Վերջին լուրեր
Չեմպիոնների լիգայի շրջանակներում «Կամպ Նոու» մարզադաշտում երեկ տեղի ունեցած «Բարսելոնա»-«Սելտիկ»(2:1) հանդիպումը կատալոնացիների համար 100-րդ հաղթական հանդիպումն էր Չեմպիոնների լիգայի շրջանակներում: Կապտանռնագույնների թիվը դարձան Չեմպիոնների լիգայի պատմության մեջ երրորդ ակումբը, որն իր օգտին ավարտված խաղերի քանակը հասցրել է 100-ի: Առաջին երկու ակումբներն են «Ռեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:
Իսկ կատալոնացիների կիսապաշտպան Չավին, ով այդ խաղում կրում էր ավագի թևկապը, «Բարսելոնայի» կազմում ակումբային միջազգային մրցաշարերում իր անցկացրած հանդիպումների ցուցանիշը հասցրեց 150-ի. Չեմպիոնների լիգայում՝ 129 խաղ (ՈւԵՖԱ-ի գավաթ՝ 13 խաղ, աշխարհի ակումբային առաջնություն՝ 5 խաղ, Եվրոպայի Սուպերգավաթ՝ 3 խաղ)։ Այդ ցուցանիշով Չավին հավասարվեց Ռոբերտո Կարլոսին, սակայն նրան գերազանցում են Պաոլո Մալդինին (181 խաղ), Ռաուլ Գոնսալեսը (168), Կլարենս Զեեդորֆը (167), Խավյեր Զանետին (156), Ռայան Գիգզը (151)։


















































Ամենադիտված
Պարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ Սարգսյան