Մոսկվան պահանջում է Թուրքիայից պաշտոնապես հայտարարել, որ առգրավված ինքնաթիռում զենք չի եղել
Վերջին լուրեր
Ռուսաստանը Թուրքիայից պահանջում է հրապարակայնորեն հայտարարել, որ Մոսկվայից Դամասկոս ուղևորվող բռնագրավված սիրիական ինքնաթիռում զենք չի եղել: Այդ մասին հաղորդել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Российская Газета»-ին տված հարցազրույցի ժամանակ:
«Այս իրավիճակում մենք պահանջում ենք հրապարակայնորեն հայտարարել, որ օդանավում զենք և զինամթերք չի եղել: Դեռևս սպասում ենք»,-ասել է Լավրովը։
Նախարարը հիշեցրել է, որ Թուրքիան հայտարարել էր, թե օդանավում հայտնաբերվել է զենք, սակայն հետագայում ստիպված էր ընդունել, որ ինքնաթիռը տեղափոխում էր էլեկտրատեխնիկական սարքավորումներ:
«Ես կրկնում եմ, որ այդ սարքավորումները երկակի նշանակություն ունեն, սակայն դրանց փոխադրումը չի հակասում միջազգային պայմանագրերին, կոնվենցիաներին կամ ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշումներին: Այդ սարքավորումները կարող են օգտագործվել ինչպես ռազմական, այնպես էլ խաղաղ նպատակներով: Սակայն դրանք «կրակող արտադրանքներ» չեն եղել»,-նշել է նախարարը:
Բացի այդ՝ Ռուսաստանը ցանկանում է պատասխան լսել այն հարցին, թե ով է արգելել ՌԴ-ի հյուպատոսական աշխատակիցներին բարձրանալ Անկարայում իջեցված օդանավում գտնվող ՌԴ 17 քաղաքացիների մոտ. հաղորդում է պարբերականը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)