Նժդեհի գերեզմանի շրջակայքը խոզանոցի է վերածվել (տեսանյութ)
Վերջին լուրեր
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունն ահազանգում է, որ Վայոց Ձորի մարզի Սպիտակավոր եկեղեցու շրջակայքը, որտեղ, ի դեպ, հողին են հանձնված Գարեգին Նժդեհի մասունքները, լցված է աղբով:
Նախաձեռնության անդամները երեկ՝ հոկտեմբերի 23-ին, Նժդեհի գերեզման կատարած ուխտագնացություն ընթացքում իրենց հնարավորությունների ներածին չափով մաքրել են տարածքը, սակայն երկարամյա բարձիթողիությունից հետո այդ ուժերը չափազանց քիչ են:
Հատկանշական է, որ Նժդեհը համարվում է իշխող կուսակցության «գաղափարական հայրը», և տեսանյութում պատկերվածի համար պետք է ամաչի ՀՀԿ-ի քվոտայով մշակույթի նախարար դարձած Հասմիկ Պողոսյանը, ում ենթակայության տակ է գտնվում հուշարձանների պահպանությունը:
Իսկ այն հայերի մասին, որոնք իրենց թույլ են տվել խոզանոցի վերածել նման սրբավայրը, խոսելն ավելորդ է:
Ավելորդ է խոսելը նաև Հայ առաքելական եկեղեցու մասին, որը շարունակում է հավատարիմ մնալ սարերում գտնվող վանքերի հետ որևէ գործ չունենալու սկզբունքին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)