Թայվանի հիվանդանոցում բռնկված խոշոր հրդեհի հեղինակը հիվանդներից մեկն է
Վերջին լուրեր
Ծերերի համար նախատեսված թայվանական հիվանդանոցում 12 մարդու կյանք խլած հրդեհը կազմակերպել էր կյանքին հրաժեշտ տալ ցանկացող հիվանդներից մեկը. հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությանը:
Հրդեհը տեղի էր ունեցել երեկ՝ վաղ առավոտյան, Թայվանի Թայնան քաղաքի հիվանդանոցում։ Հրդեհի ժամանակ հիվանդանոցից էվակուացվել է մոտ 100 մարդ: 12 մարդ զոհվել է, ևս 70-ը՝ վիրավորվել:
Հրշեջ ծառայության աշխատակիցները հայտնել են, որ կրակը կարող էր բռնկվել պահեստում, որը գտնվում է հինգհարկանի շենքի երկրորդ հարկում։
Հրդեհը կղզու նորագույն պատմության մեջ խոշորագույնն էր զոհերի քանակով. հաղորդում են ԶԼՄ-ները: Զոհերի մեծ քանակը պայմանավորված է այն հանգամանքով, որ հիվանդները չեն կարողացել ինքնուրույն շարժվել կրակից փրկվելու համար, իսկ բուժքույրական անձնակազմի ուժերը բավարար չեն եղել ծխացող շենքից բոլոր հիվանդներին դուրս բերելու համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)