Ծառուկյանը՝ ընդդիմության միասնական թեկնածու. Ահարոն Ադիբեկյան
Վերջին լուրեր
«Լևոն Տեր-Պետրոսյանի միակ ճարը սատարելն է»։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը և հավելեց, որ ըստ իր հաշվարկների՝ վերջինիս իմիջը խիստ բացասական է։
Սոցիոլոգը նկատում է նաև, որ ԲՀԿ-ից է կախված ընտրությունների ընթացքը, քանի որ գրեթե համոզված է, որ Ծառուկյանը միասնական թեկնածուն է։
«Ամենաքիչը 12 քաղաքական խմբավորում կմասնակցի նախագահական ընտրություններին, բայց ընդդիմության միասնական թեկնածուի շանսերը մեծ են Գագիկ Ծառուկյանի պարագայում»,-ասաց վերջինս։
Ադիբեկյանի խոսքով՝ նրանք կարող էին խորհուրդներ տալ ընդդիմությանը նախագահական ընտրություններին պատրաստվելու ձևաչափի վերաբերյալ, սակայն նա դա չի անի, քանի որ ընդդիմությունը կկարծի, որ սոցիոլոգն ինչ-որ տեղից ուղորդվում է։
«Դեռ պարզ չէ՝ միասնական թեկնածու լինելու է, թե՝ ոչ. հնարավոր է, որ երկրորդ փուլում առաջ գա ընդդիմության միասնական թեկնածուն»,- ասաց վերջինս և հավելեց, որ եթե Գագիկ Ծառուկյանը հանդես գա որպես միասնական թեկնածու, նրա ունեցած 30 % վարկանիշը կավելանա 10-15%-ով։ Առաջին նախագահն ու Րաֆֆի Հովհաննիսյանն ունեն 4% վարկանիշ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)