Սիբիրախտի աղբյուրը բացահայտվել է
Վերջին լուրեր
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության անասնաբուժական տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը հայտարարեց, որ սիբիրախտ հիվանդության աղբյուրը Վարդենիսի մերձակա Ծովակ գյուղի բակերից մեկում անասունի մորթն է եղել:
Հովհաննես Մկրտչյանի խոսքով՝ ահազանգը ստացվել է հոկտեմբերի 15-ին, երբ սիբիրախտի ախտանիշներով հիվանդանոց է տեղափոխվել մի մարդ: «Հանգամանքները ցույց են տվել, որ բակային մորթ է իրականացվել, որի հետևանքով այդ մարդը վարակվել է հիվանդ կենդանու մսից»,-ասաց նա: Աշխատանքները դժվարացել են նրանով, որ գյուղացիները սկսել են խոչընդոտել մսեղիքի որոնմանը։ Այնուամենայնիվ՝ գյուղում առկա մսեղիքը հայտնաբերվել է, այրվել, իսկ այրված վայրը՝ ախտահանվել:
«Այս պահին Ծովակում և հարակից համայնքներում վարակված կենդանիներ չկան, իրականացվել են պատվաստման աշխատանքներ»,- հավաստիացրեց Հ. Մկրտչյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)