Սիրիայի կառավարությունը Զոհաբերության տոնի առթիվ հրադադար կհայտարարի
Վերջին լուրեր
Սիրիայի կառավարությունը համաձայնվել է հրադարի ռեժիմ հաստատել զինված ընդդիմադիրների հետ պայքարում մուսուլմանների համար սրբազան Զոհաբերության տոնի կապակցությամբ. չորեքշաբթի օրը հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմիի հայտարարությանը:
«Դամասկոս կատարած իմ այցի ժամանակ Սիրիայի կառավարությունը հավաստիացրեց ինձ, որ համաձայն է պահպանել հրադադարը տոնի ընթացքում»,-հայտարարել է Բրահիմին:
Դամասկոսը մոտ ժամանակներում պիտի պաշտոնապես հայտարարի իր որոշման մասին. նշում է Reuters-ը:
Իր հերթին Սիրիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ զինադադարի մասին վերջնական որոշումը կհրապարակվի վաղը՝ հինգշաբթի օրը. փոխանցում է Ալ Ջազիրան:
Նշենք, որ սիրիական ընդդիմության ներկայացուցիչները համաձայնվել էին դադարեցնել կրակը միայն այն պայմանով, որ կառավարությունը նույնպես վայր դնի զենքը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)