Իվանիշվիլի. Ես կհեռանամ քաղաքականությունից մեկուկես տարի հետո
Վերջին լուրեր
Վրաստանի վարչապետի թեկնածու, խորհրդարանական ընտրություններում հաղթանակած «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին չորեքշաբթի օրը խորհրդարանական փոքրամասնության հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ինքը պատրաստվում է մեկուկես տարուց լքել քաղաքականությունն ու անցնել քաղաքացիական հասարակության կյանքին: Այս մասին տեղեկացնում է Newsgeorgia-ն:
«Այն բանից հետո, երբ իմ գլխավորած կոալիցիան հաղթեց խորհրդարանական ընտրություններում, ես կարող եմ հաստատ ասել, որ պատրաստվում եմ հեռանալ քաղաքական ասպարեզից մեկուկես տարուց, սակայն չեմ հեռանա Վրաստանից»,-հայտարարել է Իվանիշվիլին:
Նրա կարծիքով՝ իր հեռանալուց հետո ինքը թողնելու է այնպիսի թիմ, որն ի կատար է ածելու նախընտրական շրջանում տված իր բոլոր խոստումները:
«Եվ դրանով հանդերձ՝ ես իմ վրայից չեմ հանում իմ տված խոստումների պատասխանատվությունը: Ես մտադիր եմ դառնալ քաղաքացիական հասարակության ակտիվ անդամ»,-նշել է նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)