Եվրախորհրդարանը նորից քվեարկել է «Մագնիտսկու ցուցակի» օգտին
Վերջին լուրեր
Եվրախորհրդարանը հավանություն է տվել այն բանաձևին, որով առաջարկվում է ԵՄ խորհրդին արգելել Ռուսաստանում փաստաբան Սերգեյ Մագնիտսկու մահվան մեջ մեղադրվող ռուս պաշտոնյաների մուտքը ԵՄ տարածք. հաղորդում է BBC-ն:
Փաստաթուղթը կոչ է անում նաև սառեցնել մի շարք ռուս պաշտոնյաների հաշվեհամարները եվրոպական բանկերում:
Եվրախորհրդարանի պատգամավորների կարծիքով՝ Մագնիտսկու ձերբակալումը, նրա բանտարկության պայմաններն ու մահն ապացուցում են Ռուսաստանի անհարգալից վերաբերմունքը մարդու տարրական իրավունքների նկատմամբ:
Եվրախորհրդարանը նաև կարծում է, որ Մագնիտսկու նկատմամբ հետմահու դատավարությունը «հանդիսանում է ազգային և միջազգային իրավունքի լուրջ խախտում և ապացուցում է ռուսական քրեական արդարադատության անհաջող գործունեությունը»:
Եվրապատգամավորներն արդեն 3-րդ անգամ են առաջարկում ԵՄ խորհրդին միջոցներ ձեռնարկել «Մագնիտսկու ցուցակում» գտնվող անձանց նկատմամբ: Համանման բանաձևեր ընդունվել են 2010 և 2011 թվականներին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)