Իրանում պայթյուն է որոտացել գազատարի վրա
Վերջին լուրեր
Իրանում Խուզեստան նահանգում երեքշաբթի երեկոյան խոշոր պայթյուն է որոտացել գազատարի հատվածում. հաղորդում է Fars գործակալությունը:
Նահանգապետ Մուհամմեդ Ռեզա Ամալազադեն հաղորդում է, որ պայթյունի պատճառը դեռ պարզաբանված չէ: Դեպքի վայր են շարժվել հրշեջներն ու փորձագետները:
Վնասված գազատարը բնական վառելիք էր մատակարարում մի քանի արդյունաբերական օբյեկտների՝ թղթի արտադրության գործարան, տեքստիլ արտադրության գործարան և այլն:
Mehr տեղեկատվական գործակալությունը, հղում կատարելով Իրանի ազգային գազամատակարարող ընկերությանը, նշում է, որ վթարը ահաբեկչություն չի հանդիսանում:


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)