Բերմունդյան եռանկյունում ստորջրյա քաղաք է հայտնաբերվել (տեսանյութ)
Վերջին լուրեր
Գիտնականներ Փոլ Վայցվեգի և Պալինա Զալիցկու գլխավորությամբ կանադացի օվկիանոսախույզների խումբը ստորջրյա քաղաք է հայտնաբերել Բերմունդյան եռանկյունում:
Ըստ գիտնականների՝ վերջերս հատուկ ռոբոտ-սարքավորման միջոցով ստացված ջրի հատակի լուսանկարները ցույց են տալիս, որ առեղծվածային եռանկյունու տարածքում չորս բուրգ կա, որոնցից մեկը, հավանաբար, ապակուց է: Քաղաքի կառուցվածքը հիշեցնում է հին լատինաամերիկյան Թեոթիուականի քաղաքակրթության յուրահատուկ ոճն ու դասավորվածությունը:
Peru Punto.com լրատվամիջոցի տեղեկությունների համաձայն՝ ստացված լուսանկարներում կարելի է տեսնել ոչ միայն ջրի տակն անցած հնագույն քաղաքի բուրգերը, այլև սֆինքսանման մի արձան և բազմաթիվ մոնոլիտային շինություններ, որոնց պատերին պարզ երևում են տարբեր տեսակի փորագրություններ։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)