Ընտրակեղծիքների ամենամեծ բաժինը՝ մեծամասնականի «շնորհիվ» (տեսանյութ)
Վերջին լուրեր
Գործադիրն իր նիստի ժամանակ բացասական եզրակացություն էր տվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Ռուստամյանի, Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի, Արմեն Բաբայանի և Վահան Հովհաննիսյանի կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը:
Ներկայացված նախագծերի փաթեթով առաջարկվում էր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններն անցկացնել 100 տոկոս համամասնական ընտրակարգով:
Երեկ ԱԺ նիստի ժամանակ Արմեն Ռուստամյանը ևս մեկ անգամ ներկայացրեց մեծամասնական ընտրակարգից հրաժարվելու մասին նախաձեռնությունը:
Լուրեր.com-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատասխանելով հարցին, թե որն է պատճառը, որ իշխանությունը չի ցանկանում անցնել 100 տոկոսանոց համասնական ընտրակարգին, ասաց. «Պատճառը շատ պարզ է, որովհետև մեծամասնականն այն կարևոր սողանցքն է, որը հնարավորություն է տալիս անելու ընտրակեղծարարության ամենամեծ բաժինը և բնականաբար իշխանությունների համար բացարձակապես ձեռնտու չէ: Ուրիշ վարկած, ուրիշ տարբերակ չկա, միայն սա է», - ասաց Զոհրաբյանը:
Նա նշեց նաև, որ, անկասկած, օրինագիծն այս անգամ ևս կմերժվի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)