Թիվ 43 երթուղայինի շրջվելու հետևանքով 9 տուժածներից 3-ը դեռևս բուժհաստատություններում են
Վերջին լուրեր
Ինչպես երեկ հաղորդել էր Lurer.com-ը, Սարալանջի ճանապարհից դեպի Տերյան փողոց ընթանալիս թիվ 43 երթուղային մեքենայի շրջվելու հետևանքով 9 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Տուժածներից 6-ը, թիվ 1 համալսարանական կլինիկայում ստանալով համապատասխան բժշկական օգնություն, դուրս են գրվել, 2-ը գտնվում են բժիշկների հսկողության ներքո:
Ուղևորներից մեկը՝ 1999թ. ծնված Ս. Հակոբյանը, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչները երեկ այցելել են հիվանդին, զրուցել ծնողների, տնօրենի հետ: Ներկա պահին տուժածի վիճակը միջին ծանրության է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)