«Վարչապետի գավաթի» եզրափակիչ փուլը
Վերջին լուրեր
Հոկտեմբերի 26-ին կկայանա «ՀՀ վարչապետի գավաթ-2012» խաղերի եզրափակիչ փուլը:
Աբովյան քաղաքի մարզադաշտում, իրար հետ կմրցեն ՀՀ պաշտպանության նախարարության և Ոստիկանության, Կրթության և գիտության նախարարության ու Դատախազության ֆուտբոլային թիմերը:
Մրցաշարի 3-րդ և 4-րդ մրցանակակիրներին որոշելու համար, այս խաղերի 2-րդ տեղը զբաղեցրած թիմերը իրար հետ կհանդիպեն հոկտեմբերի 30-ին: Հաղթողին որոշելու համար, եզրափակիչ խաղը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 2-ին՝ Վ. Սարգսյանի անվան մարզադաշտում:
Մրցանակային տեղեր գրաված թիմերին կհանձնվեն գավաթներ, արժեքավոր նվերներ և դրամական պարգևներ: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի գավաթի համար պայքարի մեկնարկը տրվել է սեպտեմբերի 25-ին, ի սկզբանե գավաթի համար պայքարը սկսել են գերատեսչությունների 14 թիմեր:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)