Ոստիկանության աշխատակիցների շարային և տեխնիկական ստուգատես
Վերջին լուրեր
Հոկտեմբերի 24-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում անցկացվեց ոստիկանության Երևան քաղաքի կայազորի, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության, ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի շարային ու տեխնիկական ստուգատես:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ և ստորաբաժանումների ղեկավարներ:
Միջոցառման ընթացքում ստուգվեց ստորաբաժանումների ընդհանուր պատրաստվածությունը, ծառայողական ավտոմեքենաների տեխնիկական սարքինությունը և այլն:
Ստուգատեսի ավարտին ստորաբաժանումներն անցան շարային երթով:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)