Խախտվում է երեխաների անվճար երթևեկելու իրավունքը
Վերջին լուրեր
«6 տարեկան աղջկաս տանից 5 կանգառ հեռու գտնվող դպրոց տանելու համար օգտվում եմ տրանսպորտից: Կապան քաղաքում գործող ներքաղաքային ավտոբուսի վարորդը սեպտեմբեր ամսից սկսած ոչ միայն ինձ, այլև առաջին դասարան հաճախող բոլոր երեխաների ծնողներին ստիպում է վճարել սահմանված փոխադրավարձը՝ քաջ իմանալով, որ մինչև 7 տարեկան երեխաները պետք է երթևեկեն անվճար»,- Պաշտպանին ուղղված իր դիմում իր բողոքն էր բարձրացրել Կապան քաղաքի բնակչուհին:
Կապանի քաղաքապետին ուղղված գրության մեջ Պաշտպանն առաջարկում է ավտոբուսային կանոնավոր փոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների ուղեսրահում ուղևորների համար տեսանելի կենտրոնական մասում փակցնել ցուցանակ, որը ներառում է անհրաժեշտ տեղեկատվություն ուղևորների իրավունքների ու պարտականությունների մասին:
Պաշտպանը քաղաքապետին խնդրել է կարճ ժամկետում ուսումնասիրել խնդիրը, գտնել լուծման տարբերակներ, իսկ արդյունքների մասին տեղեկացնել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)