Վանաձորի «Դանիելյան» սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ Մի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել. նրանց թվում՝ մարզպետարանի կրթության վարչության պետը ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին․ կան զոհեր և վիրավորներ Գործող իշխանությունը շարունակում է գլուխ կախ ընդունել ադրբեջանական անհեթեթություններն ու մեղադրանքները. պատգամավոր Ավելի քան 800 փրկարար պայքարում է կրակի դեմ Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ ուսումնական զորամասեր, հետևել ուսումնական գործընթացի կազմակերպմանը Միրզոյանը հանդիպել է Լատվիայի Սաեյմայի նախագահին Այսօր Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնն է ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն Բյուրեղավանում ջրի որակի շուրջ մտահոգությունները նոր թափ են ստացել․ «Ժողովուրդ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» «Հրապարակ»․ Հիմա էլ փոխնախագահների պաշտոններն են բաժանում 

Սերժ Սարգսյան. Լռությունը մեր ցեղասպանության մասին այլևս դարձել է խլացուցիչ մի լռություն համայն մարդկության համար

Վերջին լուրեր

Իտալական մի շարք թերթեր այս օրերին հրապարակել են հարցազրույց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հարցազրույցը վարել է լրագրող, Իտալիայի խորհրդարանի անդամ Ջանկառլո Մաձուկան (Giancarlo Mazzuca):

Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք հանրապետության ղեկավարի հարցազրույցը իտալացի լրագրողին, որը հրապարակվել է Quotidiano Nazionale պարբերականում

-Պարոն նախագահ, համաշխարհային շախմատի տախտակի վրա ի՞նչ է նշանակում Հայաստանի համար Եվրոպային հանձնված խաղաղության Նոբելյան մրցանակը:

-Դա մի մեծագույն ճանաչում է բոլորիս համար, քանի որ մենք ինքներս մեզ համարում ենք Եվրոպայի բաղկացուցիչ մաս: Ունենք ընդհանուր պատմություն և միշտ եղել ենք ձեզ հարևան, եթե ոչ սահմանակից: Բավական է դիտել Հռոմի Կոլիզեի աշխարհի քարտեզները: Ունենք նույն քրիստոնեական արժեքները և այս տարիների ընթացքում կարողացել ենք վերագտնել ժողովրդավարության, հանդուրժողականության և խոսքի ազատության այն իդեալները, որոնք դարերի ընթացքում խավարել էին: Մենք մեզ զգում ենք եվրոպացիներ և ցանկանում ենք լինել եվրոպայի քաղաքացիներ՝ մի Եվրոպա, որը հիմնվում է ընտանիքի գաղափարի և սահմանադրության վրա հիմնվող օրենքի գերակայության վրա: Առանց կուռքեր ստեղծելու, դավանում ենք այն արժեքներին, որոնք նայում են դեպի ապագա' մեր անցյալի կենսունակ ուժով: Պիտի ընդունեք, որ նույնիսկ, եթե այսօր քննադատում են ճգնաժամից խոցված Եվրոպան, Եվրոպան մնում է մարդկության գործունեության լավագույն փորձառությունը: Դեպի Եվրոպա մեր մերձեցման գործընթացն իրականություն է դառնում նաև ԵՄ-ի հետ ընթացող ասոցացման պայմանագրի և Եվրոպական շուկայի հետ ազատ առևտրի գոտու բանակցություններով:\

-Բայց պատմության ինչ-որ շրջանում Հայաստանը մոլորվել էր ճիշտ ուղուց…

-Պատմությունը մեզ սովորեցնում է, որ առաջընթացի ճանապարհը միշտ պահանջել է զոհաբերություններ: Այդպես էր նաև իտալական Վերածննդի ժամանակաշրջանում, որն իրականություն դարձավ միայն հասունացման, ձախողված փորձերի և մթագնության մի երկար ճանապարհի արդյունքում: Մենք ձեզնից ավելի երկար ենք եղել մթագնության մեջ: Այսօր կարիքն ունենք ձեր փորձի, որպեսզի չուշանանք պատմության գնացքից:

-Ի՞նչ կարող է անել հատկապես Իտալիան:

-Մեր ընդհանուր պատմությունը դյուրացնում է երկխոսությունը: Պարզ զուգադիպություն չէ, որ Իտալիայում մինչ օրս գործում են ակտիվ հայկական համայնքներ Միլանից մինչև Ռավեննա, առանց անդրադառնալու ամենակարևոր հայկական հետքերին, ինչպիսիք են Վենետիկի հայկական միաբանությունը կամ Նապոլիի Սրբ. Գրիգոր Լուսավորչի եկեղեցին: Ինչ վերաբերում է ընթացիկ մերձեցմանը, ապա դա կարող է արտահայտվել երկու ձևով. մի կողմից ձեր բարոյական սատարման կարիքն ունենք մեր կաևորագույն մարտահրավերների առումով, ինչպիսիք են առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում օսմանական կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության միջազգային ճանաչումը և Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, մյուս կողմից ակնկալում ենք իտալական կապիտալի ներդրումը մեր երկրում:

-Պրն. նախագահ, սկսենք առաջին կետից...

-Հայոց ցեղասպանությունը շարունակում է մնալ մի մոռացված արհավիրք: Եթե այլևս հրեական ցեղասպանության մասին արդարորեն գիտենք ամեն ինչ, մի հաստ վարագույր է քաշված հայոց բնաջնջման վրա: Դա այն է, ինչ ես անվանում եմ երկակի չափանիշ, այսինքն' երկու տարբեր ձևեր' որակավորելու նմանատիպ քաղաքական իրավիճակներ: Գրեթե հարյուր տարի առաջ կոտորվել են 1.5 միլիոն հայեր: Եվրոպայում և առհասարակ աշխարհում որքան են նրանք, ովքեր իրականում ճանաչում են այս իրականությունը: Արդեն 1939-ին, երբ Հիտլերը պատասխանում էր իր գեներալների հարցին, թէ ինչպիսին կլինի նացիստական Գերմանիայի վարկանիշն աշխարհում հրեական Հոլոքոստն իրագործելուց հետո, նա պատասխանում է՝ «Ո՞վ է այսօր հիշում հայոց բնաջնջման մասին»: Լռությունը մեր ցեղասպանության մասին այլևս դարձել է խլացուցիչ մի լռություն համայն մարդկության համար: Հատկապես, քանի որ Եվրոպան հաղթել է խաղաղության Նոբելյան մրցանակը, այժմ պիտի իր ձայնը լսելի դարձնի: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք գտանք խիզախություն Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորման կարևորագույն գործնթացը սկսելու համար, սակայն Անկարան գործընթացը պայմանավորեց անընդունելի պայմաններով: Այսօր ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ միասին մենք սպասում ենք, որ Թուրքիան փոխի իր դիրքորոշումը:

-Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում լավատեսության տեղիք չի տալիս, հատկապես որովհետև այստեղ կա մի տնտեսական հիպոտեկ' Ադրբեջանի նավթը:

-Սա երկակի չափանիշների ևս մի օրինակ է: Կոսովոյի հարցը, որը նախկին Հարավսլավիայում ինքնորոշմանը ձգտող ալբանական մի անկլավ էր, լուծվեց անգամ միջազգային ռազմական միջամտությամբ, մինչդեռ Ղարաբաղի դեպքում կարծես տիրում է գրեթե կատարյալ մի մոռացություն: Ճիշտ է, ինչպես Դուք եք ասում, նավթը կարող է շահավետ լինել ադրբեջանական դիրքորոշումներին, բայց արդյոք վստահ ենք, որ այս տնտեսական հիպոտեկը կգերակայի հավերժ մյուս հարցերի նկատմամբ:
Վերջին օրերի նորություն է, որ ադրբեջանցիները հակադրվում են BP-ի ներկայությանը իրենց երկրում չնայած նրան, որ անգլիական ընկերությունը միշտ ունեցել է կարևոր դեր այդ երկրում: Ակնհայտորեն Բաքուն կարծում է, որ կարող է ձերբազատվել անգլիացիներից. հետևաբար բոլոր հավասարակշռությունները կարող են փոփոխական լինել: Հետևաբար ես լավատես եմ, այն պայմանով, որ Ադրբեջանը չպնդի ֆանատիզմի, անհանդուրժողականության և այլատյացության իր դիրքորոշումները, ֆանատիզմ, որ ադրբեջանցիներին դրդեց հերոսի պես ընդունել Հունգարիայից էքստրադիցիայի ենթարկված իրենց ազգակցին, որը կացնահարելով սպանել էր մի հայ սպայի սոսկ նրա հայ լինելու համար: Մեր դիրքորոշումը համընկնում է ԵԱՀԿ –ի դիրքորոշման հետ, որը պահանջում է դիվանագիտական լուծում' հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկիի վերջնական ակտի վրա, այն է' ուժի կիրառման բացառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք:

-Ի՞նչ հեռանկարներ կան Հայաստանում իտալական ձեռնարկությունների համար, և հատկապես ի՞նչ բնույթի ձեռնարկություններ կարող են հետաքրքրված լինել:

- Շահագրգռված ենք աշխատել այն բոլոր ձեռնարկությունների հետ, որոնք զբաղվում են Հայաստանում դեռևս չտարածված նորարարական արտադրությամբ: Հայաստանը տրամադրում է հատուկ հարկային առավելություններ այն բոլոր արտասահմանյան ձեռնարկություններին, որոնք իրենց գործունեությունն են ծավալում երկրում առկա 2 ազատ տնտեսական գոտիներում, բայց նաև այլուր: Հատկապես միջուկային էներգիայի ոլորտում ապահովում ենք ներդրված կապիտալի ամբողջական վերադարձը մի քանի տարվա ընթացքում և պետական երաշխիքներ' գնելու ամբողջ արտադրված էլեկտրոէներգիան: Պիտի վստահեք Հայաստանին. նրանք, ովքեր արդեն ներդրումներ են կատարել մեր երկրում ինչպես Պեզարոյի ՌԵՆԿՈ ընկերությունը, որը մեր երկրում զբաղվում է շինարարությամբ և հյուրանոցային գործով, անմիջապես ունեցել են նշանակալի շահույթներ:

-Չնայած սովետական սահմանափակումներին' հայ առաքելական եկեղեցին միշտ ունեցել է կարևոր դեր Ձեր երկրում, որը շրջապատված է մուսուլմաններով, և այդ պատճառով միշտ կղզիացման վտանգի տակ է գտնվել: 50 տարի առաջ մի հայ կաթոլիկ կարդինալ' Պիետրո Աղաջանյանը, Հովհաննես XXIII պապի օրոք ծայրահեղ կարևոր դեր է խաղացել Վատիկանի երկրորդ համաժողովի ընթացքում: Իտալիայի հետ երկխոսության առանցքը ներգրավու՞մ է արդյոք Վատիկանը:

-Ցանկանում ենք ամրացնել մեր կամուրջը իտալացիներ հետ նաև այն պատճառով, որ Դուք սերտորեն կապված եք եկեղեցու հետ: Հետևաբար, որդեգրելու ենք զուգահեռ մոտեցում: Կարծում եք սրանք սոսկ խոսքե՞ր են: Չեմ կարծում… շուտով կհրապարակենք նորություններ Հռոմի և Վատիկանի հետ մեր հարաբերությունների մասին:

Աղբյուրը՝ panorama.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վանաձորի «Դանիելյան» սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներՄի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել. նրանց թվում՝ մարզպետարանի կրթության վարչության պետըՌԴ-ն բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին․ կան զոհեր և վիրավորներԳործող իշխանությունը շարունակում է գլուխ կախ ընդունել ադրբեջանական անհեթեթություններն ու մեղադրանքները. պատգամավորԱվելի քան 800 փրկարար պայքարում է կրակի դեմՊապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ ուսումնական զորամասեր, հետևել ուսումնական գործընթացի կազմակերպմանըՄիրզոյանը հանդիպել է Լատվիայի Սաեյմայի նախագահինԱյսօր Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնն էՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունԲյուրեղավանում ջրի որակի շուրջ մտահոգությունները նոր թափ են ստացել․ «Ժողովուրդ»Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»«Հրապարակ»․ Հիմա էլ փոխնախագահների պաշտոններն են բաժանում Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»Հայաստանում ցեմենտի շուկայում դեֆիցիտի խնդիր է առաջացել․ «Ժողովուրդ»«Հրապարակ». Ատեստացիայի ժամանակ ուշաթափվել է Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»«Հրապարակ»․ Մարզպետներին Փաշինյանը «տոկի է տվել» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» «Հրապարակ»․ Իշխանականները հարսանիքներից աչք չեն բացելԵրևանի քաղաքապետարանը պատրաստվում է սկսել «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ «Ժողովուրդ»Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ»«Հրապարակ»․ Բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»Գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մայբախը խոշոր վթարի կենտրոնում. վարույթ կա․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ. Ինչո՞ւ է Թարթիկյանը հրաժարական տվելԿյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը Ֆրանսիան և ՄԱԿ-ը փոխում են աշխարհի քարտեզը․ Լևոն Ազիզյան Ժիրինովսկու իրավահաջորդը հայտարարել է, որ Փաշինյանը «ուկրաինական փոցխի վրա է կանգնում» Կենդանակերպի այս նշանների կյանքը շուտով կտրուկ կփոխվի. ի՞նչ սպասել Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը Լատվիայի շարունակական աջակցությունը. Միրզոյան Լիբանանը հայտարարել է, որ իրեն անհրաժեշտ են ՄԱԿ-ի կողմից հովանավորվող խաղաղապահներՄասիսի հիվանդանոցում 69-ամյա կինը ընդհանուր անզգայացման պայմաններում մահացել է․ 5 անձ ձերբակալվել է Հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական է մահացել ՀՀ պետական պարտքը մեկ ամսում աճել է ավելի քան 47 մլրդ դրամով. վիճակագրություն Զելենսկի. ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի Այս կենդանակերպի նշանները սեպտեմբերի գլխավոր հաջողակները կլինեն Փորձել են վրեժ լուծել և սպանել 30-ամյա տղամարդուն․ հնչել են կրակոցներ. ՆԳՆ (տեսանյութ)Գազայի հատվածում երեխաներին ցուցադրել են «Առյուծ արքան» ֆիլմը՝ ավերված շենքերի ֆոնին1 օրում վաճառված տոմսերի հասույթը կազմել է 80 մլն դրամ. Երևանի Քաղաքապետարան Գրոսսին լավատեսություն է հայտնել ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար դառնալու իր հնարավորությունների վերաբերյալՆԳՆ-ն՝ Նարեկ Նալբանդյանին բերման ենթարկելու տեսանյութի մասին Պուտինը սրեց խաղը․ Սուրենյանց (տեսանյութ( Կատյա Լելը քննադատել է ամուսնալուծությունից հետո երեխաներից հրաժարվող տղամարդկանցՉի ստացվի. Կոսաչովը՝ ՀՀ-ի համար ԵՄ առանց վիզայի ռեժիմի մասին Թրամփը Կանադան, Մեքսիկան, Կուբան և Գրենլանդիան ներկել է ամերիկյան դրոշի գույներով «Փյունիկի» գլխավոր մարզիչը հեռանում է Մերցը «դրամատիկ պարտություն» է անվանել ՔԴՄ-ի ընտրությունների արդյունքըՌուսաստանը պատասխան միջոցներ է ձեռնարկել Գերմանիայի դեմԵՄ-ից վատ լուր. 2029-ը հարցականի տակ է․ Զելենսկին բացահայտել է Թրամփի բանագնացների գաղտնիքը (տեսանյութ) Նավթի համաշխարհային գները հասել են վերջին մեկուկես ամսվա առավելագույնին
Ամենադիտված