«Ժողովուրդ». Արմեն Հարությունյանը մեղադրվում է «Քեթրին» տաքսի ծառայության մեքենաները հափշտակելու մեջ
Վերջին լուրեր
Ռուսաստանի Դաշնությունից էքստրադիցիայի ենթարկված Արմեն Հարությունյանը մեղադրվում է «Քեթրին» տաքսի ծառայության մեքենաները հափշտակելու մեջ:
«Ժողովուրդ»-ը գրում է, որ վերջինս, նախնական համաձայնության գալով Գևորգ Բադալյանի հետ, գնացել է «Քեթրին» տաքսի ծառայության տնօրինության մոտ և ասել, որ ինքը «Բոն Վոյաժ» տաքսի ծառայության սեփականատերն է և ուզում է գնել «Քեթրին»-ի` վաճառքի հանված ավտոմեքենաները: «Քեթրին»-ի տերն էլ հավատացել է և 2009-ի ապրիլին թույլ տվել, որ Ա. Հարությունյանն իրենց տաքսի ծառայությանը պատկանող 10 հատ «ԳԱԶ 3110» ավտոմեքենաները տեղափոխի «Բոն Վոյաժ»-ի տեխնիկական հրապարակ: Հենց այնտեղ էլ խարդախությամբ տիրացել են «Քեթրին»-ի ավտոմեքենաներին և հասցրել դրանցից երեքը վաճառել այլ անձանց` ընկերությանը պատճառելով 4 մլն 125 հազ. դրամի գույքային վնաս:
Հիշեցնենք, որ «Քեթրին»-ը նախկինում պատկանում էր ՀՀ ԱՆ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)