«Հրապարակ». Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի մոտ կարանտինային հսկողության կետ է ստեղծվել
Վերջին լուրեր
Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի մոտ կարանտինային հսկողության կետ է ստեղծվել, քանի որ այս գյուղում սիբիրախտի նշաններով հիվանդներ են հայտնաբերվել:
Ըստ «Հրապարակ»-ի` նման անցակետերում սովորաբար ախտահանող լուծույթով հատուկ ավազաններ են տեղադրվում` տարածքից դուրս եկող ավտոմեքենաների անիվները մաքրելու համար: Սա կիրառվում է հատկապես այն համաճարակների ժամանակ, որոնց տարածման աղբյուրը, ինչպես սիբիրախտի դեպքում, կարող է վարակված հողը լինել: Սակայն Կարճաղբյուրի կարանտինային կետում նման միջոցներ չեն ձեռնարկվում: Վարակի տարածումը կանխում են ոստիկանները, որոնք կանգնեցնում են անցնող մեքենաները, բացել են տալիս բեռնախցիկները` համոզվելու համար, որ հիվանդ միս չի տեղափոխվում:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)