ՄԱԿ-ի ԱԽ-ն աջակցում է Սիրիայում հրադադարի հաստատման գաղափարին
Վերջին լուրեր
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն աջակցել է ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի՝ իսլամական Զոհաբերության տոնի (Աիդ ալ Ադհա կամ Կուրբան ԲԱյրամ) ընթացքում հրադադարի մասին առաջարկությանը. հաղորդում է BBC-ն:
Բրահիմիի խոսքերով՝ և՛ ընդդիմության ներկայացուցիչները, և՛ Սիրիայի իշխանությունները վստահեցրել են նրան, որ կպահպանեն հրադադարը:
Պաշտոնական Դամասկոսը խոստացել է համապատասխան հայտարարությունն անել հինգշաբթի օրը: Մինչդեռ Սիրիայում որոշ իսլամիստական խմբեր հայտարարել են, որ չեն հետևի հրադադարին:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ