Ֆրանսիայում բացվում են թմրանյութերի ներարկման կենտրոններ
Վերջին լուրեր
Ֆրանսիայի Առողջապահության նախարար Մարիսոլ Տուրենը BFMTV հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում հաղորդել է, որ մինչև այս տարվա վերջ երկրի մի քանի համայնքներում կհայտնվեն թեսթ-վայրեր, որտեղ թմրամոլները կարող են բժիշկների հսկողությամբ իրենք իրենց ներարկել արգելված նյութերը:
Նման կենտրոններ, որտեղ թմրամոլները կարող են աղտազերծ ասեղներով ներարկիչներ ստանալ և ապօրինի համարվող նյութերը ներարկել, ինչպես օրինակ հերոինը, գործում են Եվրոպայի շատ երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում ու Գերմանիայում. հաղորդում է Business Recorder-ը:
Ֆրանսիայի իշխող կոալիցիայի այս նախաձեռնությունը լուրջ դիմադրության է հանդիպել ֆրանսիական ընդդիմության կողմից: Օրինակ՝ Ֆրանսիայի նախկին ԿԳ նախարար Լյուկ Շատելն այս միջոցառումն անվանել է անպատասխանատու քայլ, որը սխալ ազդակներ է հաղորդում ֆրանսիացի երիտասարդներին:
Սակայն խորհրդարանի սոցիալիստական կուսակցության անդամ Ժան Մարի Լե Գուենը պնդում է, որ դա համարձակ քայլ է, որը հնարավորություն կտա երկրին ձեռք բերել հզոր զենք թմրամոլների ռիսկային գործոնները նվազեցնելու համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)