Չինաստանը կվերսկսի ԱԷԿ-երի շինարարությունը
Վերջին լուրեր
Չինաստանում կվերսկսեն նոր ԱԷԿ-երի կառուցումը, որոնց շինարարությունը դադարեցվել էր 2011թ. մարտին ճապոնական «Ֆուկուսիմա 1»-ի վթարից հետո: Այդ մասին ասված է ՉԺՀ-ի կառավարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է տեղական ԶԼՄ-ներում:
Հայտարարության մեջ նշվում է, որ ՉԺՀ-ում 2015թ. կառուցվելու են փոքր քանակությամբ նոր ԱԷԿ-եր, որոնք շահագործվելու են բացառապես ափամերձ գոտիներում: «ԱԷԿ-երի շինարարությունը կվերսկսի պլանային ռեժիմով և նրանց տեխնիկական պատրաստվածությունը պետք է համապատասխանի անվտանգության ամենաբարձր միջազգային չափանիշներին»,-նշված է փաստաթղթում:
Փորձագետները նշում են, որ Չինաստանի համար, որը պլանավորում է կրճատել մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերը, ատոմային էլեկտակայանի առկայությունը խիստ անհրաժեշտ է: Դրանց զարգացումը նպաստում է երկրի էներգետիկ անվտանգության ապահովմանը, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)