Ճապոնիան պաշտոնապես բողոքի նոտա է հղել Չինաստանին
Վերջին լուրեր
Ճապոնիան այսօր պաշտոնապես բողոքի նոտա է հղել Չինաստանին Սենկակու (չինական անվանումը՝ Դյաոյույդաո) վիճելի կղզիների տարածք 4 չինական նավերի ներխուժման կապակցությամբ. հաղորդում է NHK հեռուստաընկերությունը:
Ըստ վերջին տվյալների՝ չինական նավերը շարունակում են մնալ կղզիների ծովային տարածքում՝ չնայած Ճապոնիայի ծովափնյա պահպանության՝ այս քայլի անօրիանականության մասին նախազգուշացումներին:
Հինգշաբթի օրը չինական նավերի մուտքը վիճելի կղզիների տարածք առաջինը դարձավ հոկտեմբերի 3-ից հետո, երբ Սենկակու կղզիների ջրեր մտավ 4 չինական պարեկային նավ. հաղորդում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ Սենկակուի (Դյաոյույդաո) հարցում հակամարտությունը սրվեց, երբ սեպտեմբերի 11-ին Ճապոնիայի կառավարությունը 5 կղզիներից 3-ը գնեց դրանց մասնավոր սեփականատերերից: Կղզիների համար վիճում են թե՛ Ճապոնիան, թե՛ Չինաստանը, թե՛ Թայվանը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)