Նոյեմբերի 2-ի օրվա խորհուրդը Լրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը ՀՀ բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբ ՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը Լարսում Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծը ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն 36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ Ի՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ 

Էդվարդ Նալբանդյանը` Գվատեմալայում

Վերջին լուրեր

Հոկտեմբերի 23-ին օրվա երկրորդ կեսին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ժամանեց Գվատեմալա, որտեղ հանդիպում ունեցավ արտաքին հարաբերությունների նախարար Հարոլդ Կաբայերոսի հետ:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Գվատեմալայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասաց, որ 1998թ. դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր շատ բան չի արվել և, որ ինքն ուրախ է ի կատարումն սեպտեմբերին Նյու-Յորքում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների այսօր արդեն ողջունել Էդվարդ Նալբանդյանին Գվատեմալա քաղաքում և առարկայական քննարկում ունենալ երկկողմ հարաբերությունները զարգացնելու նպատակով ձեռնարկվելիք գործնական քայլերի շուրջ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանն ասաց, որ վստահ է, որ մեծ ներուժ է առկա երկու երկրների միջև թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ մշակութային բնագավառներում համագործակցությունը զարգացնելու համար: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ դրան կնպաստի նաև համատեղության կարգով ՀՀ դեսպանի հավատարմագրումը Գվատեմալայում:

Նախարարները պայմանավորվածություն ձեռք բերեցին իրավապայմանագրային դաշտի ձևավորման, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության խթանման, գործարար կապերի հաստատման, մշակութային փոխանակումների իրականացման վերաբերյալ:

Նախարար Կաբայերոսը ներկայացրեց Կենտրոնական Ամերիկայի տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացները, առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման նպատակով ձեռնարկվող քայլերը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գվատեմալայի անդամակցության ենթատեքստում նախարարները քննարկեցին միջազգային օրակարգի այժմեական հարցերը:

Էդվարդ Նալբանդյանն իր գվատեմալացի գործընկերոջը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, տարածաշրջանային խնդիրների հանգուցալուծմանն ուղղված ջանքերը:

Հոկտեմբերի 24-ին Էդվարդ Նալբանդյանը հանիդպեց նաև Գվատեմալայի Ազգային կոնգրեսի նախագահ Ջուդի Ռիվերա Էստրադային:

Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին' Գվատեմալայի խորհրդարանի ղեկավարն ասաց, որ այս տարի իր երկրի համար առանձնահատուկ տարի է, քանի որ մայաների օրացույցի համաձայն այս տարին նոր սկիզբ է խորհրդանշում, ինչը նաև նոր սկիզբ կհանդիսանա հայ-գվատեմալական հարաբերությունների համար, քանզի դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանից առաջին բարձրաստիճան պաշտոնյան է այցելում Գվատեմալա:

Գվատեմալայի խորհրդարանի ղեկավարը տեղեկացրեց, որ Ազգային Կոնգրեսի մի շարք պատգամավորներ ցանկություն են հայտնել բարեկամական խումբ ստեղծել Հայաստանի Ազգային ժողովի հետ հարաբերությունները զարգացնելու համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էդվարդ Նալբանդյանը Ջուդի Ռիվերա Էստրադային փոխանցեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ողջույնները:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության ձևավորման վերաբերյալ, երկուստեք համոզմունք հայտնվեց, որ խորհրդարանական դիվանագիտությունը կարևոր օղակ կարող է հանդիսանալ հարաբերություններին նոր թափ հաղորդելու համար:

Էդվարդ Նալբանդյանը այցելության շրջանակներում ծավալուն հարցազրույց տվեց Գվատեմալայի «Նոտիսյետե» հեռուստատեսությանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Յոտովան հաղթում է Բուլղարիայի նախագահական ընտրություններումՆոյեմբերի 2-ի օրվա խորհուրդըԼրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը ՀՀ բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանովԱղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը ԼարսումԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծըՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն36 ժամով ջուր չի լինելու. ՀասցեներԻ՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԶելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը
Ամենադիտված