Հայաստանի աշակերտները սահմանել են յուրահատուկ ռեկորդ անկախ Հայաստանի պատմության մեջ
Վերջին լուրեր
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Ավարտվել են 2012 թվականի դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադաները, որտեղ Հայաստանի աշակերտները սահմանել են յուրահատուկ ռեկորդ անկախ Հայաստանի պատմության մեջ՝ միջազգային օլիմպիադաներում նվաճելով 16 մեդալ: 2012 թվականին «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Քիմիա», «Ինֆորմատիկա» և «Աստղագիտություն» առարկաների գծով առարկայական միջազգային օլիմպիադաներին մասնակցել է 29 հայ դպրոցական՝ նվաճելով 16 մեդալ՝ 1 ոսկի, 2 արծաթ, 13 բրոնզ և 5 գովասանագիր: Առհասարակ, բոլոր առարկաների գծով այս տարի հայ օլիմպիականները գրավել են մրցանակային տեղեր: Ի դեպ, 2003 թվականին հայ աշակերտները նվաճել են 11, 2004 թվականին համապատասխանաբար՝ 14, 2005–ին՝ 10, 2006-ին՝ 5, 2007-ին՝ 8, 2008-ին՝ 5, 2009-ին՝ 7, 2010-ին՝ 7 և 2011-ին՝ 6 մեդալ»:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)