Վրաստանի խորհրդարանն այսօր կհաստատի կառավարության նոր կազմը
Վերջին լուրեր
Վրաստանի խորհրդարանը հինգշաբթի՝ հոկտեմբերի 25-ին, Քութաիսիում հաստատելու է կառավարության նոր կազմը, մասնավորապես՝ նախարարների նոր խորհուրդը՝ վարչապետի գլխավորությամբ. հաղորդում է Newsgeorgia-ն:
Երկուշաբթի օրը Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին խորհրդարանի բյուրոյին է ներկայացրել նախարարների խորհրդի նոր կազմը վարչապետի թեկնածու հաղթանակած կոալիցիայի ղեկավար Իվանիշվիլիի գլխավորությամբ: Նախագահը նաև հաստատման է ներկայացրել «Ուժեղ, ժողովրդավար և միասնական Վրաստանի համար» կառավարական ծրագիրը:
Նախարարների խորհրդին իր վստահության քվեն պետք է հայտնի խորհրդարանի կազմի մեծամասնությունը (76 ձայն):
Հիշեցնենք, որ «Վրացական երազանք»-ն ունի 85 մանդատ, իսկ «Միասնական ազգային շարժումը»՝ 65:
Կառավարության նախարարների նոր կազմն ու կառավարության գործունեության նախագիծը պաշտոնապես ներկայացվել է հաստատման հոկտեմբերի 20-ին վարչապետի թեկնածու Իվանիշվիլիի կողմից: Այնուհետև նախագահ Սաակաշվիլին պաշտոնապես ներկայացրել է այդ ցուցակը խորհրդարանի հաստատմանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)