Հանդիպում Շվեյցարիայից ժամանած մի խումբ պատգամավորների և գործարարների հետ
Վերջին լուրեր
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է Շվեյցարիայից ժամանած մի խումբ պատգամավորների և գործարարների. այս մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի գրասենյակի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են ԼՂՀ-Շվեյցարիա հարաբերությունների զարգացման և ԼՂՀ–ում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Բակո Սահակյանը նշել է, որ Շվեյցարիայի հետ կապերի ամրապնդումը ԼՂՀ արտաքին քաղաքական կարևոր խնդիրներից մեկն է, և այստեղ արդեն իսկ նկատվում է շոշափելի տեղաշարժ:
ԼՂՀ նախագահն այս համատեքստում անդրադարձել է նաև Սփյուռքի դերակատարությանը՝ այն համարելով տարբեր երկրների հետ փոխգործակցության զարգացման կարևոր գործոններից մեկը:
Հանդիպմանը մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, բարերար Լևոն Հայրապետյանը և պաշտոնատար այլ անձինք։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)