«Համաս»-ի հետ որևէ համաձայնություն ձեռք չի բերվել. Իսրայելը հերքում է
Վերջին լուրեր
Իսրայելի իշխանությունները Գազայում իշխող «Համաս» շարժման հետ զինադադարի մասին ուղիղ համաձայնության չեն կնքել. այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ամոս Գիլադը. հաղորդում է Интерфакс-ը:
«Կարելի է կտրականապես հայտարարել, որ «Համաս»-ի հետ որևէ համաձայնություն ձեռք չի բերվել և երբեք ձեռք չի բերվի: Միայն հայտարարվել է, որ լռություն կլինի: Մենք բռնության հարցում շահագրգռված չենք»,-նշել է նա: Ընդ որում, նա նաև ընդգծել է Եգիպտոսի դերը Գազայի հատվածից հրթիռակոծության դադարեցման հարցում: «Եգիպտացիներն ապշեցնող հատկություն ունեն բացատրել «Համաս»-ին, որ նրանց հիմնական շահը հարձակումներն ու Իսրայելի դեմ ահաբեկչության կիրառումը չեն»,-նշել է Գիլադը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)