Hurriyet. ԱՄՆ-ն զորք է ուղարկում Թուրքիա
Վերջին լուրեր
Եվրոպայում ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատար Հերթլինգը վերջին շրջանում Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններից հետո «փոքրաքանակ զինվորականների խումբ է ուղարկել Թուրքիա»,-տեղեկցանում է Hurriyet-ը:
Հերթլինգը Վաշինգտոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիա ուղարկված զինվորները հետախույզներ են:
Նա նաև ասել է, որ այդ ուժերը կարող են օգտագործվել Թուրքիային աջակցություն ցուցաբերելու համար, և եթե Թուրքիան դրա կարիքն ունենա, իրենք կարող են տրամադրել նաև բեռնատարներ և ուղղաթիռներ:
Թերթը փոխանցում է, որ ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարին անհանգստացնում է այն հանգամանքը, թե ինչպես են մոտեցող ձմռան պայմաններում մարդիկ հաղթահարելու ճգնաժամը սահմանի վրա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)