Wikileaks-ը կհրապարակի ամերիկյան բանտերի վերակարգը
Վերջին լուրեր
Wikileaks-ը հոկտեմբերի 25-ին սկսել է բանտերում ամերիկացի զինծառայողների նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքը նկարագրող փաստաթղթերի հրապարակումը: Այդ մասին տեղեկանում ենք նախագծի կայքում տեղադրված մամլո հաղորդագրությունից:
Մեկ ամսվա ընթացքում հրապարակվելու է ռազմագերիների ճամբարների աշխատանքին և նրանց հարցաքննության կարգին վերաբերող շուրջ 100 փաստաթուղթ: Դրանք նկարագրում են Քեմփ Բուքքի, Իրաքում տեղակայված Աբու Ղրեյբի ռազմական ճամբարների, նաև՝ Կուբայում գտնվող Գուանտանամո և Եվրոպայում ԱՄՆ-ի ցամաքային զորքերի բանտերում գործող կարգուկանոնը բացահայտող փաստաթղթեր: Այդ փաստաթղթերից մի քանիսը գաղտնի են համարվում:
Մասնավորապես մամլո հաղորդագրության մեջ ասվում է, որ փաստաթղթերը նկարագրում են բանտարկյալների նկատմամբ հարցաքննություն իրականացնելու ամենատարբեր մեթոդներ: Փաստաթղթերի մի մասը վերաբերելու է չարաշահումներին:
Ջուլիան Ասանժի գլխավորությամբ խանդավառների մի խումբ գործարկել է Wikileaks-ը 2006-ին: Կայքում բազմիցս հայտնվել են ամերիկյան բանակին վերաբերող փաստեր: 2007թ. արդեն մեկ անգամ Wikileaks-ը հրապարակել է Գուանտանամոյի բանտարկյալներին վերաբերող նյութեր: Դրանք հաստատում են այն փաստը, որ Կարմիր խաչի աշխատակիցներին արգելվել է մուտք գործել բանտի որոշ հատվածներ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)