Վրաստանի Պաշտպանության նախարարի թեկնածու Ալասանիան նշել է բանակի առաջնահերթությունները
Վերջին լուրեր
Վրաստանի Պաշտպանության նախարարի թեկնածու Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ վրացական բանակի առաջնահերթություններից է հակաօդային պաշտպանության և հատուկ նշանակության շարժական ուժերի ուժեղացումը. Взгляд-ին Թբիլիսիից հայտնել է թերթի հատուկ թղթակիցը:
«Միանշանակ այս հարցը լուծված չէ, սակայն մենք չենք կարող մեզ նման շռայլություն թույլ տալ: Մենք կպահպանենք այդ ուժերը, սակայն հնարավոր է, որ միավորենք դրանք այլ ուժերի հետ»,-ասել է Ալասանիան:
«Մենք մտադիր չենք հարձակում գործել: Մեր քաղաքականությունը կայանում է նրանում, որ հակամարտությունների կարգավորումն այլևս չընթանա զինված ուժերի միջոցով: Մեզ շարժական բանակ է անհրաժեշտ, որը կարող է պատշաճ պատասխան տալ բոլոր մարտահրավերներին»,-ասել է Ալասանիան:
Նա նշել է, որ վրացի զինծառայողները շարունակելու են իրենց առաքելությունն իրականացնել Աֆղանստանում, քանի որ այնտեղ նրանք անհրաժեշտ ռազմական փորձ են ձեռք բերում:
Նախարարի թեկնածուն նախկինում հայտարարել էր ռազմական գերատեսչության «ամբողջական բարեփոխումների» մասին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)