Վրացական խորհրդարանն Իվանիշվիլիի գլխավորությամբ հաստատել է կառավարության կազմը
Վերջին լուրեր
Վրաստանի խորհրդարանը հինգշաբթի օրը լիագումար նիստում հաստատել է նախարարների նոր խորհրդի կազմը վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարությամբ:
Պատգամավորները նաև վստահության քվե են տվել «Ուժեղ, ժողովրդավար և միասնական Վրաստանի համար» կառավարական ծրագրին, որով երկրի նոր իշխանությունները խոստանում են իրականացնել լայնամասշտաբ բարեփոխումներ. փոխանցում է Риа Новости-ն:
Նախարարների նոր խորհրդի կազմի և կառավարական ծրագրի օգտին քվեարկել է 150 պատգամավորներից 88-ը:
Խորհրդարանական փոքրամասնությունը, որը կազմում են նախագահ Սաակաշվիլիի գլխավորած «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները, հայտարարել էր, որ քվեարկությանը չի մասնակցելու:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)