Երևանում վերելակի ընկնելու հետևանքով զոհվել է 2 մարդ
Վերջին լուրեր
Ժամեր առաջ Երեւանի Սասնա-ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի 17-րդ հարկից վերելակի ճոպանը պոկվել է, ինչի հետեւանքով վերելակն ընկել է հորանում աշխատողների վրա: Այս մասին ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարություն:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման եւ հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը, ինչպես նաեւ մեկ մարտական հաշվարկ։ ԱԻՆ–ի փոխանցմամբ՝ նախնական տվյալներով կա երկու զոհ եւ երկու տուժած: Տուժածները տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Պարզվել է, որ 2 տուժածներն են 45-ամյա Խաչիկ Եփրեմյանն ու 60-ամյա Գևորգ Սաֆարյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)