Արարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճը Մերցի աշխատանքից դժգոհ է Գերմանիայում հարցվածների 88 տոկոսը Ո՞ւմ է Vogue-ը համարում ամենաոճային տղամարդը «Հռոմի պապից կաթոլիկ» երևալու փորձ․ աղմկահարույց հարցեր ՔԿՀ-ի պետի շուրջ. Խամոյան ԱՄՆ-ի անդամավճարն ուշացել է․ յոթ սենատոր Ռուբիոյից պարզաբանում են պահանջում ԵՄ նոր բյուջե․ Մերցի կառավարությունը պահանջում է պահպանել Գերմանիայի զեղչը Ռուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումը Յուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարը Թրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն Ֆլորիդայում Թրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ 

Կուսումնասիրեն «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցման հետ կապված տարաձայնությունները

Վերջին լուրեր

Հիմք ընդունելով ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի բնակիչների բողոքը ՀՀ բնապահպանության նախարարի 16.10.2012թ.-ի N 254-Ա հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ հետևյալ կազմով.

1. Վիգեն Ավետիսյան- Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության պետ
2. Արծրուն Նազարյան- Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմի հողաշինարարության և հողօգտագործման բաժնի (մարզային հողային տեսչության) վարիչ
3. Սամվել Գևորգյան- Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության առաջատար մասնագետ
4. Հարություն Հարությունյան- Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրավազանային պլանավորման կառավարման բաժնի պետի տեղակալ
5. Մերի Խաչատրյան-«Թռչկան քաղաքացիական նախաձեռնության» անդամ
6. Գագիկ Աղբալյան- Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի բնակիչ, Իջևանի «Օրհուս» կենտրոնի համակարգող
7. Արթուր Ավագյան- Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի բնակիչ 8. Լևոն Գալստյան-«ՙԹռչկան քաղաքացիական նախաձեռնության» անդամ
9. Գառնիկ Բաբաջանյան- Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի պետական տեսուչ
10. Հենրիկ Գրիգորյան- Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ
11. Ստեփան Պապիկյան-«Հայկական էներգետիկայի ակադեմիայի» նախագահ, ակադեմիկոս
12. Գևորգ Գյոզալյան -Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ, իրավաբան
13. Երեմ Սարգսյան-«Մեգաէներջի» ՍՊԸ տնօրեն

Աշխատանքային խմբի նպատակն է այցելել Գետահովիտ համայնք՝ «Մեգաէներջի» ՍՊԸ-ի «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցման հետ կապված տարաձայնություններն ուսումնասիրելու և ծագած խնդիրներին լուծումներ առաջարկելու համար:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 06.06.2012թ. N206Ա որոշմամբ «ՔԱՐԵՎԱՐԴ» ՍՊԸ-ը 18.05.2011թ. տրամադրած «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին N 253Ա որոշմամբ «ՔԱՐԵՎԱՐԴ» ՍՊԸ-ն տրամադրված «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցման N0402 լիցենզիան վերաձևակերպել է «Մեգաէներջի» ՍՊԸ անվամբ:

«Մեգաէներջի» ՍՊԸ-ը ՀՀ բնապահպանության նախարարությունից 24.05.2012թ.-ին ստացել է N 000084 ջրօգտագործման թույլտվությունը՝ 2 տարի ժամկետով: «Մեգաէներջի» ՍՊԸ-ն 14.05.2012թ. և 15.05.2012թ. ձևակերպել է իր իրավունքները և ստացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան և Գետահովիտ համայնքների ջրային և կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողամասերի նկատմամբ: Կազմակերպությունը կազմել է «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի աշխատանքային նախագիծ, որով նշված է, որ ՓՀԷԿ-ի կառուցման ժամանակ ծառահատումներ չեն լինելու և բնությանը վնաս չի հասցվելու, քանի որ խողովակաշարը տեղադրվելու էր ավտոճանապարհին զուգահեռ: Փորձաքննական գործընթացի շրջանակներում ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում կազմակերպվել են հասարակական լսումներ և 24.07.2012թ-ին կազմվել է համապատասխան արձանագրություն: Նախագիծն անցել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն և 23.08.2012թ. ՀՀ բնապահպանության նախարարությունից ստացել է N70 փորձաքննական դրական եզրակացություն: Կազմակերպությանը 12.06.2012թ. Ենոքավան համայնքի ղեկավարի կողմից տրամադրվել է թիվ 1, 2 և 3 շինարարական թույլտվություններ, որոնք հետագայում՝ 14.09.2012թ. նույն համայնքի ղեկավարի կողմից չեղյալ են ճանաչվել:

Աշխատանքային խմբի անդամները 18.10.2012թ. այցելել են Գետահովիտ համայնք և տեղազննություն իրականացրել «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի շինարարական աշխատանքների իրականացման տարածքում: «Մեգաէներջի» ՍՊԸ-ն կատարել է հողային աշխատանքներ, խողովակաշարի տեղադրման աշխատանքներ՝ նախագծային ոչ լրիվ ծավալով: Տեղազննման պահին ընկերության կողմից շինարարական աշխատանքները դադարեցված էին, սակայն շինհրապարակում առկա էին տեխնիկական միջոցներ: Շինարարական աշխատանքներն իրականացվել են նախագծային շեղումով, մասնավորապես՝

1. Նախագծով նախատեսվում էր օգտագործել արդեն գոյություն ունեցող ջրային սխեմա, որը տարածքում բացակայում էր:
2. Ջրահեռացման կետի հողային աշխատանքները նույնպես տարբերվում էին նախագծային չափանիշներից:
3. Ջրառի և ջրահեռացման կետերը կապող ճանապարհի երկայնքով՝ առկա են արմատախիլ ծառեր և հողաշինարարական աշխատանքներ:

ՀՀ կառավարության 19.02.2009թ. թիվ 156-Ն որոշմամբ հաստատվել է հատուկ պահպանվող տարածքների ցանկ, որի մեջ ներառված են նաև «Իջևանի» և «Արջատխլենու» արգելավայրերը: Ըստ համայնքի բնակիչների տվյալների վերոնշյալ ՓՀԷԿ-ի տարածքը համընկնում է «Իջևանի» և «Արջատխլենու» արգելավայրերի տարածքների հետ: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Իջևանի» և«Արջատխլենու» արգելավայրերի սահմանների նկարագրերը մինչ օրս սահմանված չեն, հետևաբար հնարավոր չէր պարզել ՓՀԷԿ-ի և արգելավայրերի տարածքների համընկնումը:

Պարզվել է նաև, որ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փորձագետը աշխատանքային նախագծի փորձաքննությունն իրականացնելիս ՓՀԷԿ-ի կառուցման տարածք չի այցելել և չի ծանոթացել փաստացի իրավիճակին:

Աշխատանքային խմբի առաջարկությունները՝
1. Առաջարկել ՀՀ բնապահպանության նախարարին՝
ա) դիմել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին՝ «Մեգաէներջի» ՍՊԸ-ին հատկացված հողատարածքների (կադաստրային ծածկագրերը՝ 11-028-0653-0001, 11-028-0323-0002, 11-028-0323-0003 և 11-022-0707-0002) հողահատկացման և իրադրական հատակագծերը, ինչպես նաև ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան և Գետահովիտ համայնքների վարչական սահմանները նկարագրող և հողատեսքերը արտահայտող քարտեզները՝ էլեկտրոանային և թղթային տարբերակով տրամադրելու համար,
բ) պարզել«Իջևանի» և «Արջատխլենու» արգելավայրերի տեղադիրքը, հնարավորության դեպքում տրամադրել թվային քարտեզը կամ հանգուցային կետերի կոորդինատները,
գ) միջնորդել /հանձնարարել/ լիազոր մարմնին՝ ստուգման միջոցով պարզելու գործունեության ընթացքում շրջակա միջավայրին հասցված վնասը, եթե այդպիսի վնաս առկա է,
դ) մեղքի առկայության դեպքում պատասխանատվության ենթարկել «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի համապատասխան աշխատակիցներին,
ե) հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ կետի և ՀՀ կառավարության 08.05.2003թ.-ի թիվ 701-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի պահանջները՝ էկոլոգիական նոր գործոնների ի հայտ գալու հետ կապված հանգամանքները վերանայել կամ չեղյալ համարել «Մեգաէներջի» ՍՊԸ-ը 23.08.2012թ. տրամադրած բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը /թիվ 70/:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճըՄերցի աշխատանքից դժգոհ է Գերմանիայում հարցվածների 88 տոկոսըՈ՞ւմ է Vogue-ը համարում ամենաոճային տղամարդը «Հռոմի պապից կաթոլիկ» երևալու փորձ․ աղմկահարույց հարցեր ՔԿՀ-ի պետի շուրջ. ԽամոյանԱՄՆ-ի անդամավճարն ուշացել է․ յոթ սենատոր Ռուբիոյից պարզաբանում են պահանջումԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է անհետ կորել ԵՄ նոր բյուջե․ Մերցի կառավարությունը պահանջում է պահպանել Գերմանիայի զեղչըԻնդոնեզիայում հակաահաբեկչական ստորաբաժանման երկու սպա է հեռացվել ծառայությունից՝ նախագահի դեմ դավադրության գործովՌուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումըՅուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարըԹրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն ՖլորիդայումԹրամփը Գոհաբանության տոնին ընդառաջ ներում է շնորհել Ազատություն և Փետուր անուններով հնդկահավերինԹրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու«Տելեգրամ»-ում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ․ խոսնակԱռաջին պակիստանցին ուղեծրում է․ չինական տիեզերանավը միացել է «Տյանգուն» կայանին Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ. փաստաբանԿանանց նկատմամբ բռնnւթյան վերացումը արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման է․ ՄԻՊՖրանսիայի բյուջեն․ Փարիզը կանխատեսում է 5 տոկոս պակասուրդ, Բրյուսելը՝ 5,4OpenAI-ը և Anthropic-ն ԱԲ-ի նոր մոդելները թողարկելու մտավախություն ունեն՝ անվտանգության սպառնալիքների պատճառովՓհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համարԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է զոհվել Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելըԹրամփը հայտարարել է, որ Իրանն ի վիճակի չէ զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասինԱռջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ ԾառուկյանինԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ իրանական հրթիռների հեռահարության համար սահմանափակումներ չկանՈղբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել էՀութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներինԹրամփն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար ժամկետներ չկան Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամԻրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել էՀուանգը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել աշխատակիցներից ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի ՍտրասբուրգԿիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանիՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 25ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարաններիԻնչ իրավիճակ է ԼարսումԱպօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել
Ամենադիտված