Հորդորեցին ցանկացած իրավախախտման դեպքում դիմել տարածքային գրասենյակ
Վերջին լուրեր
Հոկտեմբերի 19-ին Ջերմուկ քաղաքում Պաշտպանի աշխատակազմի Վայոց Ձորի տարածքային գրասենյակի աշխատակիցները հանդիպեցին հասարակական կազմակերպության ներկայացուցիչների և քաղաքի բնակիչների հետ:
Տարածքային գրասենյակի աշխատակիցները ներկայացրեցին Պաշտպանի աշխատակազմը, գործունեությունը, լիազորությունների շրջանակը, Պաշտպանին դիմելու կարգն ու գործի քննարկման ընթացքը` միաժամանակ հորդորելով ցանկացած իրավախախտման դեպքում դիմել Պաշտպանի աշխատակազմի Վայոց Ձորի տարածքային գրասենյակ:
Իսկ քաղաքում իրավախախտման դեպքերը և առհասարակ խնդիրներն ու մտահոգությունները բազմազան էին՝ սկսած նախընտրական և հետընտրական շրջաններում քաղաքում ծավալվող իրադարձություններից, քաղաքական դիրքորոշումներով պայմանավորված մարդկանց աշխատանքից ազատելու սպառնալիքներից, աշխատանքի տեղավորման կամայական մոտեցումներից, մինչև թոշակների, նպաստների տրամադրումը:
Տարածքային գրասենյակի աշխատակիցները որոշ դեպքերի հետ կապված պարզաբանումներ տվեցին հենց տեղում, իսկ մասնավոր դեպքերի հետ կապված խնդրեցին դիմում ներկայացնել տարածքային գրասենյակ:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ