Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Իվանիշվիլիին
Վերջին լուրեր
Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Բիձինա Իվանիշվիլիին Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ.
«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություն և բազմաթիվ ձեռքբերումներ Ձեր պատասխանատու առաքելության մեջ: Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի նոր լիցք հաղորդել երկկողմ համագործակցությանը, որը խարսխված է հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության ավանդույթների վրա: Օգտվելով առիթից' ցանկանում եմ հրավիրել Ձեզ պաշտոնական այց կատարել Հայաստան՝ Ձեզ համար հարմար ժամկետներում»:
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Վրաստանի խորհրդարանում հաստատվել է նոր կառավարության ծրագիրը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)