Wikileaks–ի նոր բացահայտումները
Վերջին լուրեր
Wikileaks հայտնի սկանդալային էլեկտրոնային պարբերականը սկսել է հրապարակել ԱՄՆ պաշտպանության նախարարությանը պատկանող ավելի քան հարյուր փաստաթուղթ, որոնք տեղեկություններ են պարունակում Գուանտանամոյի բանտում և իրաքյան նմանատիպ հաստատություններում գտնվող բանտարկյալների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է BBC Russian–ը։
Wikileaks–ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ հրապարակված նյութերը պարզորոշ ի ցույց են դնում Ջորջ Բուշ կրտսերի կողմից հայտարարված ահաբեկչության դեմ պատերազմի առաջին փուլի թերությունները։
Ամերիկյան պաշտոնյաները, ի դեպ, չեն մեկնաբանել վերոհիշյալ փաստաթղթերի հրապարակման փաստը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ