Կոալիցիոն հուշագիր այլեւս չկա
Վերջին լուրեր
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ԱԺ-ում հայտարարել էր, թե «Փաստը մնում է փաստ՝ այսօր ունենք հայտարարություն, որը ստորագրել է ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը այն մասին, որ նախագահական ընտրություններում նրանք պաշտպանելու են Սերժ Սարգսյանին»:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը, անդրադառնալով այս հայտարարությանը, նկատեց. «Եթե շարժվենք Տիգրան Սարգսյանի տրամաբանությամբ, ապա ուժի մեջ է նաեւ Սեւրի պայմանագիրը, ինքն էլ միացյալ Հայաստանի հաջողված վարչապետն է: Իսկ եթե ավելի լուրջ, ապա այն պահից, երբ ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին մասնակցեց ինքնուրույն, ստացավ մոտ կես միլիոն ձայն եւ հրաժարվեց մաս կազմել ձեւավորված կոալիցիոն կառավարությանը, ապա այդ պահից վարչապետի հիշատակած կոալիցիոն հուշագիրն ունի զուտ պատմագրական նշանակություն»:
Աղբյուրը՝ lragir.am


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)